slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՓԱԲ աշխատակիցները մասնակցեցին «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին

Ս/թ հոկտեմբերի 11-ից 13-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների 11 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ՀՀ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ գլխավոր դատախազության, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Փորձաքննությունների ազգային բյուրոյից մասնակցում էին տնօրենի տեղակալա Պատվական Ոսկանյանը և ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը։

Համաժողովի առաջին օրը կրթահամալիրի ակումբում կայացավ միջազգային գիտագործնական համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ներկաներին հղեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 18 զեկույց, որոնք հետագայում տեղ կգտնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարում:

Ներկայացված թեմատիկ զեկույցներն ընդգրկում էին հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը, կոնֆերանսի մասնակից երկրներում թմրահանցագործության հակազդեցության իրավիճակին և հեռանկարներին, քրեաիրավական աստեկտներին՝ ուղղված մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի դեմ պայքարին, չափանիշներին, որոնցով որոշվում է թմրամոլության դերը անչափահասների և երիտասարդների պաշտպանության հարցում, ինչպես նաև հանրակրթական միջավայրում թմրամոլության ախտորոշմանը և մոնիթորինգին։

Հատուկ պետք է նշել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ակտիվ մասնակցությունը վերը նշված համաժողովին, որի ընթացքում ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը ներկայացրեց զեկույց հետևյալ թեմայով «Բուսական ծխախարնուրդների և դրանցում պարունակվող առավել տարածված սինթետիկ կաննաբինոիդների փորձագիտական հետազոտության մեթոդի կատարելագործումն ու ներդրումը»։ Տվյալ զեկույցը նվիրված է նոր մշակված տեխնոլոգիաների, մեթոդիկաների և ժամանակակից նորագույն սարք-սարքավորումներ կիրառմամբ ծխախարնուրդներում՝ սփայսերում, սինթետիկ կաննաբինոիդների հայտնաբերմանը։

Համաժողովի փակման հանդիսավոր արարողությանն ընթացքում ամփոփվեցին աշխատանքները, hամաժողովի մի շարք ակտիվ մասնակիցներ պարգևատրվեցին դիպլոմներով, այդ թվում՝ Փորձաքննությանների ազգային բյուրոյի աշխատակից Կ.Ղարաջյանը:

28 Դեկտեմբեր 2016

Snow